Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանրակրթության թափանցիկությունը

Հանրակրթության թափանցիկությունը
15.11.2013 | 13:09

Նոյեմբերի 15-17-ը Աղվերանում ընթանում է «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունեության կարևոր սկզբունքներ» թեմայով երկօրյա սեմինարը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին, կարևորեց երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի ուսուցումը: Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ԿԳՆ-ն մշակել է այնպիսի կարգ, համաձայն որի,՝ ոչ մի երեխա, այդ թվում՝ արտերկրից ժամանած, դուրս չմնա հանրակրթությունից: Նա նշեց, որ մոտ 700 սիրիահայ երեխաների են ընդգրկել հանրակրթական դպրոցներում, այն դեպքում, երբ նրանք Հայաստան էին եկել առանց փաստաթղթերի: Ազգային փոքրամասնությունների մասին էլ են մտածել նախարարությունում: Ըստ Նարինե Հովհաննիսյանի՝ մշակվել են ազգային փոքրամասնությունների, ռասսայական խտրականությունների մասին և այլ զեկույցներ: Ինչ վերաբերում է ուսուցիչների ատեստավորմանը, ապա, ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի, ատեստավորումից հետո ուսուցիչները ստանում են տարրակարգեր, խրախուսվում են նաև աշխատավարձի բարձրացմամբ: Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ հինգերորդ դասարանից երեխաներն ընտրում են երրորդ օտար լեզուն: Այդ առումով, ըստ նրա, մեծ հետաքրքրություն է առաջացել ֆրանսերենի նկատմամբ, և, որպես երրորդ օտար լեզու, շատ դպրոցներում ընտրվում է հենց այդ լեզուն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ